ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առաջին եռամսյակում` 3168 հեռախոսազանգ «թեժ գծին»

Առաջին եռամսյակում` 3168 հեռախոսազանգ «թեժ գծին»
08.04.2014 | 14:57

Բնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա: Ծառայությանը դիմած յուրաքանչյուր քաղաքացի ստանում է սպառիչ պատասխան և աջակցություն ցանկացած խնդրի լուծման հարցում:

Հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 3168 հեռախոսազանգ, որից 1810-ը` տեղեկատվական բնույթի, 175-ը` 0-7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության մասով, 97-ը` ծննդօգնության, 344-ը` մասնագիտացված բժշկական օգնության, 251-ը` առողջության առաջնային պահպանման օղակի, 212-ը` դեղերի, 153-ը` ՀՀ ԱՆ գործառույթներին չվերաբերող հարցերի, իսկ 126-ն այլ խնդիրներ, որոնցից 23-ը վերաբերել են առողջապահական պետական տեսչությանը, 82-ը` աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցեր, իսկ 21-ը` շնորհակալական խոսք ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանը:
Ստացված 3168 հեռախոսազանգից 475-ը վերաբերել են մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված առողջության պահպանման միամսյակին: Ընդհանուր հեռախոսազանգերից 82-ը եղել են բողոք:
Քաղաքացիների հարցերն ուսումնասիրվել են, տրվել են լուծումներ:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ